Հունիսի 17-ի դրությամբ կայացվել է 3143 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 17-ի դրությամբ կայացվել է 3143 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
Հունիսի 17-ի դրությամբ իրականացվել է 30169 ստուգում, որից միայն 883-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն եւ խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Կարծիքներ