ՀՀ-ն վերահաստատում է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու պատրաստակամությունը. ԱԳՆ
Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայ-հնդկական հազարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հենվում են փոխադարձ բարի կամքի ու հարգանքի վրա, մշտապես եղել են ջերմ և ամուր։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են համակողմանի սերտ համագործակցություն և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:
Մեր երկրները բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեն ընդհանուր տեսլական և սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Մենք նաև կիսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և արդարության համընդհանուր արժեքները։
Վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել մեր պետությունների միջև հարաբերություններին։
Հայաստանը վերահաստատում է բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու ուղղությամբ գործուն քայլեր կատարելու իր պատրաստակամությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Կարծիքներ