Արարատի մարզպետը մեդալներ է հանձնել 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված մեդալներ է հանձնել 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների։
Մարզի ղեկավարն իր խոսքում ասել է․
«Երբեք ու երբեք պարտվածի հոգեբանությամբ մի՛ ապրեք, հայրենիքը պաշտպանելը պարտականություն չէ, այլ՝ պատիվ։
Պետք է առաջ գնալ՝ փառք տալով պատերազմում ընկածներին, աջակից լինելով պատերազմի մասնակիցներին։ Մեկտեղենք մեր ուժերը՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա։ Երբեք չի կարելի նեղանալ բախտից, ճակատագրից և սեփական հայրենիքից։ Այս մեդալները նվազագույնն է, որը կարող ենք տալ ձեզ։
Շնորհակալություն կատարած սխրանքների համար»։
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են՝
Լյովա Իվանի Մանուկյանը – «Արիության» մեդալ
Էդգար Սերգեյի Այվազյանը – «Ծովակալ Հ․ Ս․ Իսակով» մեդալ
Վարդան Անդրանիկի Ենգոյանը – «Դրաստամատ Կանայան» մեդալ
Տիգրան Յուրիկի Բալյանը – «Մարտական ծառայություն» մեդալ
Արման Արթուրի Մանվելյանը – «Գարեգին Նժդեհ» մեդալ
Գոռ Գևորգի Մարտիրոսյանը – «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալ
Կարծիքներ