Իրազեկման աշխատանքներ Երևանում ծխախոտ վաճառող 755 տնտեսվարողի շրջանում. ՇՎՏՄ

Իրազեկման աշխատանքներ Երևանում ծխախոտ վաճառող 755 տնտեսվարողի շրջանում. ՇՎՏՄ

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են՝ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ:

Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել օրենքի պահանջը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում