Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ արդիականության մարտահրավերներն անհրաժեշտ է լուծել միասին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մեծ 20-յակում (G20) իր երկրի նախագահության սկսվելու առթիվ դեկտեմբերի 1-ին կոչ Է արել միասին պայքարել արդիականության ընդգրկուն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, համավարակը և կլիմայի փոփոխությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ավելի լավ Է միասին պայքարել մեր առջև ծառացած մեծագույն մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը և համավարակը»,- գրել Է նա իր Twitter-ի էջում: Մոդիի խոսքով՝ G20-ում իր նախագահության շրջանակներում «Հնդկաստանը կձգտի ապաքաղաքականացնել պարենի, պարարտանյութերի և բժշկական արտադրանքի մատակարարումները, որպեսզի աշխարհաքաղաքական լարվածությունները չհանգեցնեն հումանիտար ճգնաժամերի»:
«G20-ի շրջանակներում Հնդկաստանը կձգտի նպաստել միասնության հետագա առաջխաղացմանը, որը ոգեշնչված Է իր նախագահության «Մեկ Երկիր, մեկ ընտանիք, մեկ ապագա» թեմայով»,- ընդգծել Է Մոդին:
Հնդկաստանի կառավարության ղեկավարը երախտագիտություն Է հայտնել G20-ի նախորդ նախագահներին «նշանակալի արդյունքների հասնելու համար»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Էր Հնդկաստանի վարչապետը, G20-ում նախագահությունն իր երկրի համար կլինի «ներառական, հավակնոտ, վճռական և գործողությունների միտված»: Նա ընդգծել Էր, որ Հնդկաստանը ստանձնում Է պատասխանատվությունը հանուն միավորման այն ժամանակ, երբ աշխարհը միաժամանակ պայքարում Է աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական անկման, սննդամթերքի և Էներգակիրների գների աճի, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի երկարաժամկետ հետևանքների դեմ:
Կարծիքներ