Միլանը ցանկանում է անվճար ձեռք բերել Ռեալի կիսապաշտպանին

Միլանը ցանկանում է անվճար ձեռք բերել Ռեալի կիսապաշտպանին

«Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:

Միլանյան ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին, երբ ավարտվի նրա պայմանագիրը սերուցքայինների հետ:

Վերջերս հայտնի դարձավ, որ Վասկեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում