Լուվրի նոր տնօրեն առաջին անգամ կին Է նշանակվել
Փարիզյան Լուվրի նոր տնօրեն Է նշանակվել Լորանս դե Կարը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր «Օրսեի եւ Օրանժերիի թանգարանների նախագահի պաշտոնը: Այդ մասին հաղորդել են Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում:
«Հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը) մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի առաջարկությամբ Լորանս դե Կարին նշանակել Է Լուվրի տնօրեն»,-պատմել են Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում: Լորանս դե Կարը նոր պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 1-ից, եւ կդառնա առաջին կինը, որը կզբաղեցնի Լուվրի տնօրենի պաշտոնը:
Նրանից առաջ աշխարհի խոշորագույն գեղարվեստական թանգարաններից մեկն ավելի քան ութ տարի գլխավորել Է Ժան-Լյուկ Մարտինեսը: Էմանուել Մակրոնը նրան շնորհակալություն Է հայտնել կատարած աշխատանքի համար եւ գովել ղեկավարման շրջանում նրա ունեցած ձեռքբերումների համար: «Իր երկու մանդատների ժամանակաշրջանում պարոն Մարտինեսը թանգարանի այցելուների թիվն ավելացրել Է տարեկան մինչեւ ավելի քան տասը միլիոն եւ նրան թույլ տվել նոր լսարան նվաճել ակտիվ միջնորդական քաղաքականության եւ թանգարանում հյուրերին ընդունելու պայմանների բարելավման շնորհիվ:
Դա նաեւ մեծացրել Է Լուվրի միջազգային ազդեցությունը, մասնավորապես, Աբու Դաբիում Լուվրի մասնաճուղի զգալի հաջողությունը»,-հանրապետության նախագահի խոսքը մեջբերում են մշակույթի նախարարությունում: Մարտինեսին, որը մինչեւ օգոստոսի 31-ը լինելու Է Լուվրի տնօրենը, նշանակել են դեսպան, որը պատասխանատու Է մշակութային սեփականության բնագավառում միջազգային համագործակցության համար: Այդ պաշտոնը նա կզբաղեցնի սեպտեմբերի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ