Առաջիկայում նախատեսվում է իրականացնել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման ծրագիր
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առաջիկայում նախատեսվում են զարգացման ծրագրեր իրականացնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:
«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնն այժմ ամբողջովին համալրված է հրշեջ-փրկարարական տեխնիկայով, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ վթարային-փրկարարական սարքավորումներով: Սարքավորումների մի մասը հանձնվել է ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներին, մյուս մասն էլ գտնվում է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կենտրոնում»,- նշեց Գրեչուշկինը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման ծրագրերի իրականացումը կքննարկվի հետագա աշխատանքների ժամանակ:
Կարծիքներ