Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 8 րոպե է։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել էր մի գծանի- երկկողմանի երթևեկության։
Կարծիքներ