Աբխազիա Է հասել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Աբխազիա Է ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան:
«Մենք ստացել ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն գտնվում Է մեր պահեստում»,-ասել Է նա: Առողջապահության նախարարը ճշտել Է, որ առաջին հերթին պատվաստում կստանան բուժաշխատողները, այնուհետեւ՝ մանկավարժները, բյուջետային ոլորտի ներկայացուցիչները, ուժային կառույցների աշխատողները եւ հետո արդեն շարքային քաղաքացիները: Պատվաստվելուց առաջ թերապեւտների հետ կոնսուլտացիա կանցկացվի ներարկման նկատմամբ հակացուցումների հայտնաբերման համար:
Պատվաստումը Հանրապետական հիվանդանոցի բազայի վրա կսկսվի մայիսյան տոներից հետո, երբ կկարգավորվեն բոլոր նորմատիվային հարցերը: Աբխազիայում մինչեւ մայիսի 12-ն արգելված են զանգվածային սպորտային, ժամանցային, թատերական եւ ցուցահանդեսային միջոցառումները: Նաեւ արգելված Է ուղեւորների փոխադրումն առանց դիմակների: Աբխազիայում COVID-19-ով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում Է 14 հազար 494, ապաքինվել Է 13 հազար 517 մարդ, ներառյալ ամբուլատոր բուժածները, մահվան դեպքարի թիվը 222 Է:
Կարծիքներ