Նիկոլ Փաշինյանը նախարարների նոր թեկնածուների փնտրտուքի մեջ է․ սպասվում են ազատումներ
Ըստ MediaNews-ին հասած տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների նոր թեկնածուների փնտրտուքի մեջ է։
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը պլանավորում է աշխատանքից ազատել նախարարնեից մի քանիսին, ովքեր թեկուզ և բարեխիղճ են աշխատել, սակայն չեն կարողացել լիարժեք իրագործեն իրենց առջև դրված խնդիրները և գոհացնեն վարչապետի պահանջները։
Ըստ կայքի տեղեկությունների, վերջին օրերին վարչապետ Փաշինյանը հավատարիմ թիմակիցներից մի քանիսի հետ ակտիվ քննարկում է նախարաների նոր թեկնածուներին։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրի հավաստման, բացաված չէ, որ աշխատանքից ազատվեն նաև ուժային կառույցների ղեկավարները, նրանց հարցը ևս քննարկման է դրված Փաշինյանի սեղանին։
Կարծիքներ