ԵԽ-ն դադարեցրել է Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել Բելառուսի հետ հարաբերությունները` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽ-ում Իսլանդիայի մշտական ներկայացուցչությունը:
«Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն այսօր որոշել է դադարեցնել Բելառուսի հետ բոլոր հարաբերությունները` Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային երկրի ակտիվ մասնակցության համար», - ասված է Իսլանդիայի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ, Կոմիտեն որոշել է պահպանել եւ ամրապնդել հարաբերությունները Բելառուսի քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկրի սահմաններից դուրս:
Ավելի ուշ, Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի որոշումը դադարեցնում է Բելառուսի Հանրապետության հետ կառուցողական փոխգործակցությունը մի շարք ուղղություններով, ներառյալ մահապատժի խնդրի հետ կապված:
Կարծիքներ