Պորտուգալիայում հրշեջ ինքնաթիռ է կործանվել
Պորտուգալիայում անտառային հրդեհների մարմանը մասնակցած հրշեջ ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին ուրբաթ հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության գրասենյակը:
Ինքնաթիռի օդաչուն մահացել է։
Հանրապետությունում շարունակվում են բազմաթիվ անտառային հրդեհներ։ Ինչպես ավելի վաղ նշել էր Պորտուգալիայի ներքին գործերի նախարար Ժուզե Լուիս Կարնեյրոն, դեպքերի 70%-ում դրանք սկսվել են կրակի հետ անզգույշ վարվելու պատճառով։ Մեկ այլ պատճառ էլ սաստիկ շոգն էր։ Շաբաթվա ընթացքում երկրում անտառային հրդեհների հետեւանքով տուժել է առնվազն 187 մարդ։
Կարծիքներ