Անցկացվել է «YEREVAN COLOR RUN» վազքարշավը
Անցկացվել է «Երևանի գունավոր վազք» (YEREVAN COLOR RUN) ավանդական վազքարշավը՝ 1 կմ, 5 կմ և 10 կմ մրցատարածություններով, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի աղջիկներ և տղաներ։
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, մրցման ավարտին առաջին, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են:
Վազքարշավն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և «GOLD'S GYM» սպորտային համալիրի նախաձեռնությամբ:
Կարծիքներ