Իսպանիայում չեզոքացրել են թմրավաճառների խմբավորմանը, որը զանգերի իր կենտրոնն է ունեցել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը չեզոքացրել է Մադրիդում թմրանյութեր տարածող հանցավոր խմբավորմանը: Ինչպես նշվում են երկրի ներքին գործերի նախարարությունում, սա վերջին ժամանակներս իրավապահ մարմինների կողմից իրականացված խոշորագույն գործողություններից մեկն էր: Դրան մասնակցել է ավելի քան 250 գործակալ, հայտնում է RG-ը:
Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 28 մարդու, խուզարկումներ է իրականացրել 21 տարածքներում՝ առգրավելով 85 000 եվրո եւ 4 կգ կոկաին: Առգրավված թմրամիջոցների ծավալը համեմատաբար փոքր է, պարբերաբար իրավապահներին հաջողվում է բռնագրավել մի քանի հարյուր կիլոգրամանոց խմբաքանակ: Սակայն խմբավորումը ունեցել է մի կառույց, որը նման է եղել սովորական բիզնես-ընկերության: Ինչպես պարզել է ոստիկանությունը, զանգերի հանցավոր կենտրոնի «հաճախորդ» է եղել մոտ երկու հազար մարդ:
Այս հանցավոր կազմակերպությունը ոստիկանության ուշադրությունը գրավել էր մոտ մեկ տարի առաջ: Քննիչներին զարմացրել են հաճախորդներին թմրանյութերի առաքման արագությունն ու միջոցները: Վերջապես նրանք բացահայտել են խմբավորման ճյուղավորված լոգիստիկ ենթակառուցվածքը:
Կարծիքներ