Աֆղանստանում ուժգին երկրաշարժ է եղել
Աֆղանստանի հյուսիս-արևելքում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի Ջիրմ գյուղից 38 կիլոմետր դեպի հարավ-արևելք։
Ցնցումներն զգացվել են նաև Հնդկաստանում, Պակիստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում։ Փլուզումների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Կարծիքներ