Աշխարհը պետք է դիմադրի այս ավտորիտար դաժանությանը. Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնած հարձակումը

Աշխարհը պետք է դիմադրի այս ավտորիտար դաժանությանը. Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնած հարձակումը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա իրակացված  հարձակումը:

Կոնգրեսականն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հայկական բնակավայրերի հրետակոծումն ու անմեղ բնակչության թիրախավորումն անընդունելի է և անօրինական:

«Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը», - գրել է Մենենդեսը:

Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը:

ԱՄՆ պետդեպը ևս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում