Քիսինջերն ասել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է հետևեն հակամարտությունների կանխարգելման սկզբունքին
Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է հավատարիմ մնան հակամարտությունը կանխելու սկզբունքին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս գնահատականը CNN-ի եթերում հայտնել է նախկին պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերը։
Քիսինջերի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԱՄՆ-ի և Չինաստանի երկկողմ հարաբերություններում հիմնական խնդիրը մնում է մրցակցությունը պահպանելը՝ առանց հակամարտություն սանձազերծելու։
«Չինաստանը և ԱՄՆ-ն այժմ երկու տեխնոլոգիապես զարգացած պետություններն են: Նրանք ունեն ահռելի կործանարար կարողություններ, որոնցից մի քանիսը հիմնված են արհեստական ինտելեկտի վրա, և մենք լիովին հասկանում ենք, թե ինչին կարող է սպառնալ դրա օգտագործումը», - ասել է 98-ամյա դիվանագետը:
Կարծիքներ