Ֆրանսիան պատժամիջոցներ կկիրառի Մալիի նկատմամբ, եթե ընտրությունները չանցկացվեն մինչև փետրվարի վերջ

Ֆրանսիան պատժամիջոցներ կկիրառի Մալիի նկատմամբ, եթե ընտրությունները չանցկացվեն մինչև փետրվարի վերջ

Ֆրանսիան դիտարկում է Մալիի ներկայիս ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եթե նրանք չկարողանան ապահովել ընտրությունները և քաղաքական անցումը երկրում 2022 թվականի փետրվարին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս  մասին  LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

«Այժմ Մալիի ներկայիս իշխանությունների հիմնական հարցը Արևմտյան Աֆրիկայում իրենց գործընկերներին տրված խոստումների կատարումն է, որ անցումային փուլը կավարտվի փետրվարին», - ասաց նա: Աֆրիկացիները և եվրոպացիները նույնպես:

Նախարարն ընդգծել է, որ Մալիի ներկայիս իշխանությունները իրենց տեղը զբաղեցրին հեղաշրջման, նույնիսկ կրկնակի հեղաշրջման արդյունքում, նրանք պետք է ապահովեն երկրում քաղաքական անցում։ 

2020 թվականի օգոստոսից ի վեր Մալին երկու ռազմական հեղաշրջման է ենթարկվել։ Առաջինի ժամանակ, որը տեղի ունեցավ 2020 թվականի օգոստոսի 18-ին, նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտան հեռացվեց իշխանությունից։ Զորախումբը Բա Նդաոյին նշանակեց Մալիի ժամանակավոր նախագահ։

Սակայն 2021 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնանկ արվեց նույն զորախմբի կողմից, և Սահմանադրական դատարանի որոշմամբ փոխնախագահ Ասսիմի Գոյտան դարձավ Մալիի անցումային նախագահ և պետության ղեկավար։ Այս պահին Մալիի նոր ղեկավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերին երկրի իշխանությունների ստանձնած պարտավորությունները՝ 2022 թվականի փետրվարին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում