Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի հաղորդմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցը։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

«Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստկամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում