Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 2-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է սյանը. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ․) բախվել է լուսացույցին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա վարորդին և ուղևորին (Լ․, ծնված 1991 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ ծանր։
Կարծիքներ