Տասնյակ հազարավոր սիրիացիներ բանտերում խոշտանգվել կամ սպանվել են. ՄԱԿ
Սիրիայում տասնյակ հազարավոր մարդիկ խոշտանգվել կամ սպանվել են հակամարտության տարբեր կողմերից վերահսկվող բանտերում: Այս մասին հայտնում է BBC- ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի զեկույցին:
ՄԱԿ-ի զեկույցը հիմնված է ազատազրկման վայրերից ավելի քան 2 650 հարցազրույցների և հետաքննությունների վրա: Դրանք փաստագրում են հակամարտության յուրաքանչյուր կողմի խախտումները, որոնք ուղղված են ենթադրյալ հակառակորդներին վախեցնելուն և պատժելուն:
Նախկին բանտարկյալների խոսքով՝ իրենք ամիսներ շարունակ չեն տեսել ցերեկային լույս, իրենց ստիպել են կեղտոտ ջուր խմել և բորբոսած սնունդ ընդունել, իրենք առանց զուգարանի պատժախցերը կիսել են հարյուրավոր այլ մարդկանց հետ և մերժում ստացել բժշկական օգնության ստացման հարցում:
Իրենց հերթին նրանք, որոնք բանտերում խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել, քննիչներին պատմել են կեղծ խոստովանություններ կորզելու համար օգտագործված առնվազն 20 տարբեր մեթոդների՝ էլեկտրական հոսանքի կիրառման, մարմնի մասերի այրման, եղունգները և ատամները քաշելու և մարդկանց երկար ժամանակով մեկ կամ երկու վերջույթից կախելու մասին:
Կարծիքներ