Հայաստանը մեր դաշնակիցն է, որի առջև ունենք միջազգային պայմանագրերով հաստատված պարտավորություններ. Իգոր Ստրելկով
«Իմ համոզմամբ չպետք է ասել, որ այս կոնֆլիկտում ամեն կողմը ունի իր ճշմարտությունը։ Հայաստանը մեր դաշնակիցն է, որի առջև ունենք միջազգային պայմանագրերով հաստատված պարտավորություններ։ Եթե ընդունենք, որ ամեն կողմն ունի իր ճշմարտությունը, ապա այդ դեպքում Սիրիայում կռվում էին բնակչության 10% կազմող ալավիները` Ասադի գլխավորությամբ և 70% սունիները, ու մենք չպետք է աջակցեինք Ասադին, Լիբիայում կռվում էր Տրիպոլիի օրինական իշխանությունը ընդդեմ մարշալ Հաֆթարի զորքերի, ու մենք չպետք է աջակցեինք ՀաՖթարին, Վենեսուելայում ժողովրդի մեծամասնությունը Գուայդոյի գլխավորությամբ պահանջում էին նախագահ Մադուռոյի հրաժարականը, հետևապես չպետք է աջակցեինք Մադուռոյին։ Այնպես որ` մենք երբեք չենք շարժվել և չպետք է շարժվենք այն կանխավարկածով, որ յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը». ՌԴ ԱԴԾ (ФСБ) նախկին գնդապետ, Դոնեցկի նախկին ՊՆ նախարար Իգոր Ստրելկով
Կարծիքներ