Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը 152 մարդու կյանք է խլել

Ավելի քան 4,12 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի ուրբաթ օրը հրապարակված զեկույցի համաձայն՝ աղետի զոհ է դարձել 152 մարդ։
Գործակալության տվյալներով՝ 1,03 միլիոն տեղահանվածներ գտնվում են 1186 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 128 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 35-ը անհայտ կորած է համարվում։ Հանրապետության 13 մարզերում գրանցվել է տարերքի ազդեցության հետ կապված 1,51 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։
Փոթորիկը վնասել է 22,4 հազար տուն և ավերել 2,62 հազար, 391 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 2,91 միլիարդ պեսո (49,63 միլիոն դոլար): Աղետի հետեւանքով վնասվել է 504 ճանապարհ եւ 120 կամուրջ։ 359 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, սակայն 234-ում այն արդեն վերականգնվել է, 38 համայնքներում կապի, 11-ում՝ ջրամատակարարման խնդիր կա։
Դասերը դադարեցվել են 666 ուսումնական հաստատություններում և աշխատանքները 233 ձեռնարկություններում։ Արտակարգ դրության մեջ է 437 քաղաք. Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 2,74 միլիարդ պեսո (46,79 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 149,9 մլն պեսո (2,55 մլն դոլար) է հատկացրել օգնության համար։
«Նալջի» արևադարձային փոթորիկը շարժվում էր դեպի Ֆիլիպինների հյուսիս, որտեղ հազարավոր մարդիկ նախապես տարհանվել էին ջրհեղեղների և սողանքների հակված տարածքներից՝ հոկտեմբերի 29-ին ցամաքի վայր ընկնելուց առաջ: Հոկտեմբերի 30-ին փոթորիկը լքել է Լուզոն կղզու տարածքը, իսկ հոկտեմբերի 31-ի կեսօրին՝ Ֆիլիպինների պատասխանատվության շրջանը։ Ամեն տարի Ֆիլիպիններին հարվածում է միջինը 20 թայֆուն և փոթորիկ, ինչի հետևանքով մարդիկ զոհվում են և ավերվում տներ, ճանապարհներ և կամուրջներ:
Կարծիքներ