Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք:

Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որոնցից 249-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 20, ընդհանուր մեկուսացված են 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 9 128 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրված երկու դեպքում վարակակիրների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն նրանց մահը վրա է հասել այլ պատճառներով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում