Պայթյուն Գեղարքունիք գյուղի տներից մեկում. մահացել է 37-ամյա բնակչուհին
Այսօր՝ փետրվարի 26-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում:
ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության,փրկարար ծառայության, պարեկային ծառայության խմբերը:
Պարեկները սահմանազատել են սեփական տան ողջ տարածքը, որպեսզի տեղում աշխատեն փրկարարները, քննիչներն ու փորձաքրեագետները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը առաջացել է գազի կաթսայից, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ, 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է:
Պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել պատերի փլուզում:
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ