Մակրոնը փորձել Է Բայդենին համոզել ռուսական նավթի անփոխարինելի լինելու հարցում. New York Post
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Յոթի խմբի (G7)՝ անցած գագաթնաժովի ընթացքում փորձել Է ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենին համոզել ռուսական նավթի անփոխարինելի լինելու հարցում: Այդ մասին հաղորդել Է New York Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Էմանուել Մակրոնը փորձել Է մեղմորնեն խելքի բերել նախագահ (Ջո) Բայդենին, որը, կարծես, փորձում Է կրկնել (ԱՄՆ-ի նախագահ Ջիմի) Քարտերի բոլոր քաղաքական սխալները»,- ասված Է հոդվածում: Հաղորդվում Է, որ Ֆրանսիայի նախագահը Ջո Բայդենին բացատրել Է, որ Սաուդյան Արաբիան, ինչպես եւ Պարսից ծոցում նավթի մյուս առաջատար արտադրողները, չի կաողանա հանույթն այնքան ավելացնել, որ դա թույլ տա շուկայում փոխարինել ռուսական նավթին: Հոդվածի հեղինակը G7-ի ներկայիս գագաթնաժողովը համեմատում Է 1979 թվականին տեղի ունեցած համանման միջոցառման հետ:
Այն ժամանակ Յոթի խումբը փորձել Է սահմանափակել նավթի ներմուծումը Մերձավոր Արեւելքից: Հունիսի 26 – 28-ը Գարմիշ Պարտենկիրխեն (Գերմանիա) հռչակավոր առողջավայրի մերձակայքում տեղի ունեցավ Յոթի խմբի երկրների ղեկավարների հանդիպումը: Շոլցի հրավերով Էլմաու դղյակ Էին ժամանել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի եւ Ճապոնիայի վարչապետեր Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն, Մարիո Դրագին եւ Ֆումիո Կիսիդան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ