Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:
Այդ մասին հայտնել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից:
Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
Կարծիքներ