Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ երկրում օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ երկրում օդի ջերմաստիճանը  կտրուկ կբարձրանա

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 9-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 4-6 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում