Մեծ Բրիտանիայի նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Երևան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Հայաստան. այդ մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Բարի օր, Հայաստան: Հրաշալի է Հայաստանում առաջին անգամ լինելը: Ես վայելում եմ Երևան տանող ճանապարհի գեղեցիկ տեսարանները: Հայաստանը Միացյալ Թագավորության կարևոր և արժեքավոր գործընկերն է, և ես ակնկալում եմ մեր երկրների միջև առավել սերտ կապերի հաստատում իմ այս այցի ընթացքում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուենդի Մորթընը:
Կարծիքներ