Ալիկ Առաքելյանը հանդես կգա «Արարատում»

Ալիկ Առաքելյանը հանդես կգա «Արարատում»

Երևանի «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երիտասարդ ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու նշանակալի փորձ ունի։ Նա հասցրել է մասնակցել 190 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։

Ալիկ Առաքելյանը 2012-2015 թվականներին խաղացել է «Միկայի» կազմում, իսկ 2015-ից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Փյունիկում»։

«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ և հասկացա, որ նրանք ցանկանում են, որ դառնամ  թիմի մասնիկը։Թիմին միանում եմ լավ ակնկալիքներով և կփորձեմ առավելագույնս օգտակար լինել, որպեսզի հասնենք հաջողության»,- նշել է Ալիկ Առաքելյանը «Արարատի» պայմանագիրը ստորագրելուց հետո։

Ալիկ Առաքելյանը նաև 16 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում