ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռը վթարային վայրԷջք Է կատարել Ճապոնիայի հարավ - արեւմուտքում
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռը հունիսի 22-ին վթարային վայրԷջք Է կատարել Ճապոնիայի հարավ- արեւմուտքի Իկի քաղաքի (Նագասակիի պրեֆեկտուրա) օդանավակայանում: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Արտակարգ վայրԷջքի պատճառն, ինչպես նշվում Է, կարող Էին լիել տեխնիկական անսարքությունները: Ուղղաթիռը Հարավային Կորեայից գնում Էր Ճապոնիայի Սասեբո քաղաքի ռազմակայան: Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, մեկնաբանելով պատահարը, ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությանը հորդորել Է միջոցներ ձեռնարկել ռազմական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ