Փլուզումից տուժած բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել . Կարապետյան

Փլուզումից տուժած բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել . Կարապետյան

Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում, այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա մասնավորապես գրել է.

«Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցաշխատողները տուժած բնակիչների հետ մշտական կապի մեջ են»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում