Գիտության դերակատարումը անվտանգային համակարգում. խորհրդարանում լսումներ են

Գիտության դերակատարումը անվտանգային համակարգում. խորհրդարանում լսումներ են

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի կարծիքով՝ բանակի արդիականացումը, մեքենայացումն այլընտրանք չունի. գիտությունը անվտանգության հիմքն է: Մխիթարյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Գիտությունը որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներում:

Մխիթարյանը շեշտեց գիտության կարևորությունը: «Գիտությունը ոչ միայն անվտանգային ոլորտի, այլ նաև առհասարակ բոլոր ոլորտների հենասյունն է: Սա նորություն չէ: Առաջարկում եմ խոսել, թե ինչպես ենք մենք պատկերացնում գիտության դերակատարումը ՝ ապագա անվտանգային համակարգում: Այս առումով կարևոր է հասկանալ, գույքագրել համահայկական գիտական ներուժը, դրա պոտենցիալը և թե ինչպես ենք մենք այն օգտագործելու: Գիտությունը հիմքն է թե անվտանգության, թե տնտեսության, թե առողջապահության: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի է առանց գիտական հենքի ապահովել զարգացում»,- ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ այսօր բոլորի խնդիրն է գտնել այն լուծումները, որոնք հնարավորություն կտան հեռանկարում ունենալ ապահով, անվտանգ, տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը:

Նա նշեց՝ վերջին պատերազմը ցույց տվեc, որ կան բազմաթիվ անելիքներ, պետք է որոշումներ կայացնել ապագայի համար: «Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չի լինելու նաև թռիչք: Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին ոլորտներում մենք պետք է լինենք չափազանց հավակնոտ և չվախենանք մեր սեփական երազանքներից ու շարունակենք հավատալ ու գործել ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողնանանք մեր բանակը արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի իտելեկտուալացումը, բանակի մեքենայացումն այլընտրանք չունի»,- ասաց պատգամավորն ու հույս հայտնեց, որ լսումների արդյունքում կանեն գաղափարների ծաղկաքաղ ու ըստ այդմ կշարժվեն առաջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում