Ամփոփվել են թռչնամիս արտադրող ընկերությունների մշտադիտարկման արդյունքները. ՍԱՏՄ

Ամփոփվել են թռչնամիս արտադրող ընկերությունների մշտադիտարկման արդյունքները. ՍԱՏՄ

Ամփոփվել են թռչնամիս արտադրողների մոտ անասնահամաճարակային մշտադիտարկման արդյունքները

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում և ոչ միայն:

 

Ըստ այդմ՝ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան», «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹԹԽ» ԲԲ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Անի ձու», «Ագրո բիոպրոդուկտ», «Պրոյեկտ ինտեր ինվեստ», «Արարատ», «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա», «Արամուս», «Լուսակերտի իլիտ», «Նավասարդ ագրո», «ՀԱԳԱ», «Սանփաուեր», «Գնդևազ փարմ», «Ոսկե ձու», «ՄՅԱՍ», «Վարանդ գրուպ», «Գնթունիկ» և «Աշտարակ ձու» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Միքայել Ղևոնդյանի, Արամայիս Գրիգորյանի, Ջանիկ Գյորգյանի, Հովհաննես Գրեյանի, Վախթանգ Գրիգորյանի, Կորյունի Մարգարյանի, Արթուր Հարությունյան մոտ ուսումնասիրություն է կատարվել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով ապահովված լինելու, մակնշման ու փաթեթավորման՝ իրավական սահմանված նորմերին համապատասխանության, ինչպես նաև՝ սպանդանոցային մորթն ապահովելու շրջանակներում:

 

Արձանագրվել է, որ այս ընկերություններում պատշաճորեն ապահովվել է սպանդանոցային մորթը, և թռչնամիսը իրացման ցանց է հասնում դրա սպանդանոցային ծագումը հաստատող Ձև 5 փաստաթղթի ուղեկցությամբ:

 

Սանիտարահիգիենիկ նորմերն ու պահեստների, սառնարանային խցիկների՝ ջերմախոնավային ռեժիմները համապատասխանել են սահմանված նորմերին:

 

Որոշակի թերացումներ են հայտնաբերվել մակնշման ու փաթեթավորման գործընթացում, որոնք տեղում շտկվել են:

 

Մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են նաև թռչնի կերերը, որոնց նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում