Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան
Նորածնին թողած անձին դեռևս չեն հայտնաբերել։ Հույս ունենք՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Նրա խոսքով՝ Աջափնյակում նորածնի հայտնաբերման դեպքով շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին էր հայտնաբերվել։ Երեխային տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ բժիշկներին հաջողվել էր կայունացնել նրա վիճակը։


Կարծիքներ