Ով է «Արևմտյան Նեղոսի տենդ»-ից Հայաստանում մահացած տղամարդը. ում համար է հիվանդությունը վտանգավոր
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ «Արևմտյան Նեղոսի տենդ»-ից Հայաստանում մեկ մարդ է մահացել՝ 1938թ․ ծնված տղամարդ, որն ունեցել է ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ:
Ըստ նրա՝ մահվան այլ դեպքեր չեն գրանցվել:
Աթոյանի խոսքով՝ հիվանդությունը հիմնականում ընթանում է տարեցների ու քրոնիկ հիվանդների շրջանում։
Վերջինս նաև հայտնել է, որ Հայաստանի հարևան երկրներում «Արևմտյան Նեղոսի տենդ»-ով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում՝ 440 դեպք, ԱՄՆ-ում՝ 230 դեպք, Արևելյան Եվրոպայում՝ 69 դեպք։
Կարծիքներ