Հայաստանում այսօր գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երևանյան բեկվածքի գոտում
Այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը Երևանյան բեկվածքի գոտին է: Այս մասին SHANTNEWS-ին ասել է երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը:
«Էպիկենտրոնը գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա ՝ դեպի հարավ-արևելք: Դա Երևանյան բեկվածքի գոտին է: Այն համարվում է ակտիվ բեկվածք, բայց շատ վաղուց ցնցումներ այստեղ չեն արձանագրվել: 4,7 մագնիտուդ ուժգնությաՆ ցնցումը ուժեղ երկրաշարժ չի համարվում, որի հետևանքով կարող են ավերածություններ առաջանալ: Ես այս պահին Երևանում եմ և տեղեկացա, որ վնասվել են շատ հին ու վթարային կառույցներ»,- shantnews-ին ասել է Սերգեյ Նազարեթյանը:
Հիշեցնենք, փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Կարծիքներ