«Հայաստան» հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից Արցախ է հասցվել նվերներով լի մոտ 6000 պայուսակ

«Հայաստան» հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից Արցախ է հասցվել նվերներով լի մոտ 6000 պայուսակ

Hidden road նախաձեռնության ջանքերով շուրջ 6000 պայուսակ է հավաքագրվել ԱՄՆ-ում, որոնք էլ Հայաստան են տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

 

Նախաձեռնության կամավորները նվերներով լի պայուսակներն արդեն հասցրել են Արցախի Մարտակերտի շրջանի 29 գյուղերի երեխաներին: Նվերներ է ստացել արցախցի 1600 երեխա: Սա ծրագրի առաջին փուլն է միայն. հաջորդիվ նախատեսվում է նվերներ հասցնել ինչպես Արցախի այլ համայնքների, այնպես էլ Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում