Մխիթարյանի հրաժեշի խաղը՝ «Ռոմայում»․Գրավիչ պայմանագիր հայ ֆուտբոլիստի համար
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»։ Այս մասին հայտում է Corriere dello Sport-ը նշելով, որ հայ կիսապաշտպանը մոտ է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հետ պայմանագիր կնքելուն։ Մասնավորապես, այս հուլիսի 1-ին կավարտվի Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ, որից հետո նա կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ «Ինտերը» հայ ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր տարեկան 3․5 միլիոն եվրո աշխատավարձով։ Նույն աղբյուրի համաձայն «Ռոմայի» ղեկավարությունը դադարեցրել է բանակցությունները Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են միանգամից 4 ակումբներ։ Իտալացի ճանաչված լրագրող Ալֆրեդո Պեդուլան իր միկրոբլոգում գրել էր, որ Մխիթարյանը հավանական է կարիերան շարունակի հենց «Ինտերում»։
Վերջինիս գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին տպավորված է Մխիթարյանի խաղով և ամեն գնով ցանկանում է աշխատել հայ ֆուտբոլիստի հետ։ Պեդուլան գրել էր նաև, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին», ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Աստոն Վիլլան» և Լոնդոնի «Տոտենհեմը»։ Պեդուլայի տեղեկությունների համաձայն Մխիթարյանը համաձայնության չի եկել «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգելու շուրջ։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» այս տարվա ապրիլին առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու: Պայմանագրի երկարաձգման հիմքում սակայն ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն էր։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 3․5 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկել էր Մխիթարյանին տարեկան ընդամենը 2 միլիոն եվրո։ Նման իրավիճակում «Ինտերի» առաջարկն ինչ խոսք ավելի գրավիչ է։ Ավելին, Միլանի թիմը կարգով բարձր է «Ռոմայից» և գալիք մրցաշրջանում ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայում։ Իտալիայի ավարտված առաջնությունում «Ռոման» բավարարավել էր միայն 6-րդ հորիզոնականով և 2022/2023 թթ․ մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին իտալական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։ ԶԼՄ-ները գրել էի նաև նաև, որ Մխիթարյանը վաստակում է տարեկան 3․5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ունի հնարավորություն ավելի շատ վաստակելու խաղալով Ա սերիայի թոփ ակումբներից մեկում։ Նշվում էր նաև, հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Մասնավորապես, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում էր պաշտպանական գործողություններում մինչդեռ հայ կիսապաշտպանը շատ ավելի արդյունավետ է առջևի գծում: Corriere dello Sport-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն էին հայտնել ռուսական մի քանի ակումբներ։
Ամանորից հետո սակայն Մխիթարյանի և Մոուրինյոյի հարաբերությունները կարգավորվեցին։ Ավելին, վերջին ամիսներին պորտուգալացի մասնագետը «Ռոմայի» ղեկավարության հետ բանակցություններ էր վարել հայ ֆուտբոլիստին թիմում պահելու համար։ Նշենք, որ ձմռանը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար «Ինտերը» պետք է կլորիկ գումար վճարել «Ռոմային»։ Հիմա արդեն Միլանի թիմը Մխիթարյանի պես ֆուտբոլիստի հետ կարող է պայմանագիր կնքելու առանց ֆինանսական փոխհատուցման։ «Ռոման» իր հերթին կորցնում է Ա սերիայի լավագագույն կիսապաշտպաններից մեկին։ Ինչև վերջին զարգացումները ստիպում են ենթադրել, որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում Մխիթարյանը վերջին՝ հրաժեշի հանդիպումը անցկացրեց «Ռոմայում»։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մխիթարյանը փոխարինվել էր այդ հանդիպման 17-րդ րոպեին։ Մխիթարյանը «Ռոմայում» նվաճեց իր կարիերայի երկրորդ մեծ տիտղոսը։
Կարծիքներ