Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նոյեմբերի 13-ին բերման է ենթարկվել 39-ամյա Զազա Մ.-ն, որը հունիսի 22-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ