Սուեզի ջրանցքի եկամուտներն ավելի քան 20 %-ով նվազել են Կարմիր ծովում տիրող իրադրության պատճառով
Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի ստացած եկամուտներն անցյալ տարի նվազել են ավելի քան 20 տոկոսով՝ փոքր-ինչ գերազանցելով 7 միլիարդ դոլարը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ տվյալները հայտնել է Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան:
«Անցած 2023-2024 ֆինանսական տարում (ավարտվել է հունիսի 30-ին) ջրանցքի եկամուտները նվազել են 23 %-ով», - նշել է Ռաբիան։
Նրա խոսքով՝ Սուեզի ջրանցքի եկամուտներն անցյալ տարի նվազել են՝ հասնելով 7,2 միլիարդ դոլարի: Ռաբիան նշել է, որ ջրանցքի գործունեության ֆինանսական ցուցանիշների վրա «ամենաբացասական կերպով են ազդել» Կարմիր ծովի հարավում եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հութիներ) հարձակումները առևտրային նավերի վրա։ Դրա պատճառով նավերը ստիպված են շրջանցել Սուեզի ջրանցքը։
2022-2023 ֆինանսական տարում Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի եկամուտները գերազանցել են 10 միլիարդ դոլարը: Ջրանցքից ֆինանսական մուտքերը Եգիպտոսի բյուջեի եկամտի հիմնական աղբյուրներից մեկն են:
Կարծիքներ