Զինծառայողները կկարողանան բնակարան գնել արտոնյալ վարկավորմամբ. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. հաստատված ծրագրով 2020թ. 500 զինծառայողներ կարող էին օգտվել արտոնյալ վարկավորմամբ հիփոթեքային ծրագրով բնակարան գնելու իրավունքից: Բայց տարվա սկզբին կորոնավիրուսային համավարակով, իսկ հետո նաև պատերազմով պայմանավորված այս պահին այդ ծրագրից կարողացել են օգտվել և հիպոթեքային պայմանագրեր կնքել միայն 124 զինծառայողներ:
Կառավարությունը պատրաստվում է որոշում կայացնել և ծրագրից օգտվելու հնարավորություն չստացած զինծառայողներին հնարավորություն տալ ծրագրից օգտվելու և բնակարան գնելու մինչև 2021թ. մարտի 31-ը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ