Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը.ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԱՆԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք, Ալաշկերտի 32):
Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել ,ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
Կարծիքներ