Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Մայիս 3-ին, ժամը 23։45-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվում Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, հեղեղումների, ջրալցումների, փլուզումների, ջրում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Երևան քաղաքում Փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, կատարվում է հետախուզություն։

Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվում են, ինչպես նաև փոխանցվում համապատասխան ծառայություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում