ԱՄՆ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել
Միացյալ Նահանգները հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ուղղված չորս ֆիզիկական անձանց և երկու կազմակերպությունների դեմ, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրում է mehrnews.com կայքը:
Իրանական աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կրկնել է իր անհիմն մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ՝ հայտարարելով անօրինական պատժամիջոցների մասին։
Հատկանշական է, որ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վիեննայի բանակցությունները Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, պետք է սկսվեն նոյեմբերին:
Կարծիքներ