Արթիկում 600 կՎտ հզորության արևային կայան է կառուցվում

Արթիկում 600 կՎտ հզորության  արևային կայան է կառուցվում

Ամբողջ ծավալով շարունակվում է Արթիկի 600 կՎտ արևային կայանի շինարարությունը։ Աշխատանքի զգալի մասն արված է, արդեն տեղադրվում են արևային վահանակները։ Տեղեկացնում է Աթրիկի համայնքապետարանը։

Արթիկի արևային կայանի շինարարությունն իրականացնող ԷկոՎիլ ընկերության մասնագետները վստահ են, որ եթե եղանակն անակնկալներ չմատուցի, նոյեմբերի վերջին կայանն արդեն պատրաստ կլինի շահագործման։

Իսկ դա նշանակում է, որ Արթիկը առաջինը Հայաստանում կունենա ինքնավար համայնքային կայան՝ համայնքի էներգետիկ խնդիրները հոգալու, ինչպես նաև արտադրված էլեկտրաէներգիան Հայաստանի Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։

Իր բնույթով այս բացառիկ կայանը, որի դրվածքային հզորությունը կազմում է 600 կՎտ, տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա

Ֆոտովոլտային կայանի շնորհիվ կկրճատվի նաև CO2-ի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով:

Արթիկի արևային կայանը կառուցվում է Եվրամիության ֆինանասավորմամբ և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝  «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, որպես քաղաքապետների դաշնագրի ցուցադրական ծրագիր։ Ծրագիրը իրականացնում է էներգախնայողության աջակցման հիմնադրամը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում