Ես առողջապես շատ վատ եմ զգում, ոնց որ ուզում են սպանեն. Նարեկ Մակարյան (տեսանյութ)
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ, դերասան Նարեկ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասում է .
«Հարգելի ժողովուրդ, ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ էստեղ մի բան կատարվում է, ոնց որ ուզում են սպանեն»։
Դրանից հետո հեռախոսը վերցնում են երգչի ձեռքից և եթերը ընդհատվում է: Նարեկ Մակարյանի ընկերները, հարազատները սակայն մեկնաբանություններում նշում են, որ երգչին տեղափոխում են հիվանդանոց, բայց վտանգավոր ոչինչ չկա:
Կարծիքներ