Ուժեղ քամուց շենքի տանիքի թիթեղյա ծածկը պոկվել և կախվել է

Ուժեղ քամուց շենքի տանիքի թիթեղյա ծածկը պոկվել և կախվել է

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 28-ի ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի չորսհարկանի շենքերից մեկի տանիքի թիթեղյա ծածկի կառուցատարրերը թուլացել են, առկա է ընկելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամուց շենքի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 300 քմ հատված պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել են կախված թիթեղները: Աշխատանքներին ներգավվել է Տաշիրի համայնքապետարանի կողմից տրամադրված մեկ ավտոկռունկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում