Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Միսակ Բալասանյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։  

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միսակ Բալասանյանը Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում